Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնեցկի մարզային պետական վարչակազմի (ՄՊՎ) ղեկավար Սերգեյ Տարուտային հանձնարարել Է մարզային պետվարչակազմի աշխատանքը ժամանակավորապես տեղափոխել աշխարհազորայիններից ազատագրված Մարիուպոլ քաղաք: Այդ մասին հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Ուկրաինացի զինվորականների հերոսության շնորհիվ Մարիուպոլում իրադրությունը կայունացել Է: Այդ կապակցությամբ նպատակահարմար եմ համարում այստեղ տեղափոխել Դոնեցկի ՄՊՎ-ի աշխատանքը»,-նշել Է նախագահը:
Նա ընդգծել Է, որ Դոնեցկի ՄՊՎ-ն նոր վայրում վարչական գործառույթների կատարմանը պետք Է ձեռնամուխ լինի արդեն այսօր՝ հունիսի 13-ին: