Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել տասը մարդու նկատմամբ, այդ թվում՝ ռուսաստանցի երկու լրագրողների մահվան գործով: Այս մասին հայտնում է раи.ру-ն։
ВГТРК-ի լրագրողներից Իգոր Կորնելյուկի մահվան առնչությամբ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ պարզվել են հետաքննության որոշ մանրամասներ։
Հունիսի 17-ին Լուգանսկ քաղաքի մերձակայքում հակաահաբեկչական գործողություն անցկացնելու ժամանակ աշխարհազորայինները հրազեն են կիրառել, ականանետներ, որոնցից իրականացրել են զինվորականների ստորաբաժանման գնդակոծություն,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ВГТРК-ից լրագրող Իգոր Կորնելյուկը, տեսաինժեներ Անտոն Վոլոշինը և օպերատոր Վիկտոր Դենիսովը գնդակոծության տակ էին հայտնվել Մետալիստ գյուղի մոտ, որի արդյունքում Վոլոշինն ու Կորնելյուկը զոհվել էին: