medaimall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները

Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը կոչ է անում չլարել իրավիճակը՝ նշելով, որ Վանաձորում նոր երկրաշարժի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանն ընդգծեց, որ Վանաձորում ուժեղ երկրաշարժ չի լինելու: «Նոր երկրաշարժի մասին լուրերը սուտ են, մարդիկ պարզապես շահագրգռված են դրանք տարածել: Ուժեղ երկրաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ծառայության դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերում է երկրաշարժի կանխատեսման հնարավորությանը, ապա թույլ ցնցումները կանխատեսելի չեն: «Վանաձորում արդեն գրանցված երկրաշարժն ու դրան հաջորդած ցնցումները համարվում են թույլ ցնցումներ: Ուժեղ ցնցումներ կլինեին, եթե լիներ 5,5 մագնիտուդից ավելի: Թույլ ցնցումները ոչ կանխատեսելի են, ոչ էլ իմաստ ունի դրանք կանխատեսել»,- նշեց Հրաչյա Պետրոսյանը:

 

Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք հուլիսի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.08-ին, տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.710 և արևելյան երկայնության 44.410: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժն զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:

 

«Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին»,- նշված է ԱԻՆ կայքում:

 

 

 ***

 

 

 Հուլիսի 6-ին Երևանից Դոնի Ռոստով չվերթ իրականացնող ռուսական Utair ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի արդյունքում Boeing 737-500-ը պարտադրված վայրէջք է կատարել Մինվոդիում: Այս մասին հայտնում է utair.ru-ն:

 

Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով 23:10-ին, սակայն ուղևորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատթարացման արդյունքում օդաչուն վայրէջք կատարելու որոշում է ընդունել:

 

 

 ***

 

 

 Ս/թ հուլիսի 12-ին՝ առավոտյան ժամը 10. 00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի կունենա տոնական զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 17-րդ տարեդարձին: Զորահանդեսին կմասնակցեն 4-րդ բանակային կորպուսի բոլոր զորամիավորումները: Զորահանդեսի ընթացքում կկազմակերպվի զինտեխնիկայի ցուցադրություն և զինվորական միավորումների շքերթ:

 

Շքերթը տեղի կունենա կորպուսի զինվորական նվագախմբի զինվորական քայլերգերի և հայրենասիրական երգերի մեղեդիների կատարումների ներքո:

 

Բոլոր ցանկացողները հրավիրվում են մասնակցելու զորահանդեսին, որը կկայանա Եղեգնաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում:
Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 10:

 

 

 ***

 

 

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը վստահեցնում է, որ տարեկան հաշվետվության մեջ կանդրադառնան «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու ՍԴ որոշման կատարմանը: Այս մասին Արմավիրի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը: «ՍԴ որոշումը բազմաշերտ է, շատ խորն է և խելամ իտ իրականացնելու պարագայում, ես վստահ եմ, խնդրի արդար լուծումները կգտնվեն: Անկախ նրանից' մեզ կրկին կդիմեն, թե ոչ, մենք պարտավոր ենք մեր որոշման կատարման վիճակին անդրադառնալ: Ես ստեղծել եմ հատուկ աշխատաքնային խումբ, որը նախապատրաստական աշխատանք է տանում, և մենք որոշումների կատարման տարեկան արդյունքներում կանդրադառնանք այդ հարցին ու կներկայացնենք մեր պատկերացմամբ' ապրիլի 2-ին կայացված որոշման կատարման վիճակը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց ՍԴ նախագահը:

 

Այն դիտարկմանն ի պատասխան, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններով խախտվում է պետական սեկտորի աշխատողների սահմանադրական իրավունքը, Գագիկ Հարությունյանը նշեց. «Չափազանց անլուրջ կերևամ, եթե փորձեմ այսօր կարծիք հայտնել մի օրենքի վերաբերյալ, որը Սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձել: Որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ-ում քննության առարկա դառնալ, եթե նախապես կարծիք է արտահայտվում, պաշտոնանկության պատճառ կարող է հանդիսնալ: Ես չեմ բացառում, որ այդ հարցով նորից դիմում կլինի, քան «որ քաղաքական ուժերը խոսում են այդ մասին: Մենք կուսումնասիրենք ու համապատասպան արձագանքը կլինի դատարանի արձագանքը»:

 

Հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանական մեծամասնության քվերակությամբ անցավ առաջին, երկրորդ ու երրորդ ընթերցումներով: Oրենսդրական նախաձեռնությամբ առջարկվում է պարտադիր կուտակային վճարները սահմանել որպես նպատակային սոցիալական վճար: Օրենքի ընդունումից հետո այն կտարածվի միայն պետական հատվածի աշխատողների վրա, իսկ մասնավոր հատվածի համար այն կամավոր կլինի մինչև 2017թ.: