Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բրազիլիայի դեմ կայանալիք խաղից առաջ գնահատել է մրցակցի հնարավորությունները:
«Նեյմարի և Տիագո Սիլվայի բացակայությունը Բրազիլիայի համար խնդիր է, սակայն Դանտեն ուժեղ ֆուտբոլիստ է և ունակ է Սիլվային փոխարինել: Առջևում բրազիլացիները նույնպես ընտրության մեծ հնարավորություն ունեն, և կարծում եմ՝ Բրազիլիան ֆավորիտ է մնում, տան փաստը նախկինի պես շատ կարևոր է»,- մարզչի խոսքը մեջբերում է Championat.com-ը: