ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 15-ին Վիեննայում հայտարարել Է, որ դեռ հնարավոր Է մինչեւ հուլիսի 20-ը համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Նրա խոսքով՝ «դեռ շատ աշխատանք կա»: Քերին նաեւ հայտնել Է, որ Վիեննայից կվերադառնա Վաշինգտոն, որպեսզի նախագահ Բարաք Օբամային զեկուցի Իսլամական Հանրապետության եւ «վեցյակի» բանակցությունների ընթացքի մասին:

 

Սահմանված ժամկետում համաձայնության հասնելը «դեռեւս հնարավոր Է», նշել Է նա:

 

Քերին ճշտել Է, որ ԱՄՆ-ում ընդունում են Իրանի իրավունքը՝ զարգացնելու խաղաղ միջուկային ծրագիրը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում:

 

«Մենք այն կարծիքին ենք, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի իրավունք ունի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գծով պարտավորությունների շրջանակներում, եւ մենք աշխատում ենք, որպեսզի երաշխավորենք, որ այն իսկապես խաղաղ բնույթ ունենա, եւ Թեհրանը միջուկային զենք չստանա»,-ասել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: