Թուրքիայի CNNTurk հեռուստաալիքի ինտերնետային կայքը առցանց հարցում է կազմակերպել' օգոստսի 10-ին այդ երկրում անցկացվելիք նախագահական ընտրությունների կապակցությամբ, եւ հարց ուղղել ընտրողներին, թե նախագահի երեք թեկնածուներից ում օգտին են պատրաստվում քվեարկել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեկնածուների ստացած քվեները ներկա դրությամբ հետեւյալն են. Էքմելեդդին Իհսանօղլու' 4827, Սալահեթդին Դեմիրթաշ' 23846, Ռեջեբ Թայիբ Էրդողան' 7686:

 

Թուրքիայի գործող վարչապետ Էրդողանը նախագահի թեկնածու է առաջադրվել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից, Իհսանօղլուն, ով Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավարն է, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունների միասնական թեկնածուն է, իսկ Դեմիրթաշին Թուրքիայի մոտ 20 մլն քուրդ բնակչության կողմից առաջադրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»:

 

CNNTurk-ը հարցումն անցկացրել է Թուրքիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում: