Ուկրաինայի իշխանությունները համաձայն են երկրի հարավ-արևելքում դադարեցնել կրակոցները և անցնել երկխոսության ֆեդերալացման կողմնակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին' Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո:

 

«Նախագահ Պորոշենկոն հստակ հայտարարել է, ու դա կրկնեց նախարար Կլիմկինը, որ ուկրաինացիները պատրաստ են անցնել կրակի դադարեցման' ոչ թե ապագայում, այլ այժմ»,-ասել է Քերին: Նրա խոսքով' Կիևի խաղաղ ծրագիրը ենթադրում է երկխոսություն ֆեդերալացման կողմնակիցների հետ' միջազգային հանրության մասնակցությամբ: