Ադրբեջանը պաշտպանել է Ռուսաստանին եւ նախազգուշացրել Արեւմուտքին: «Ռուաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով», -այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակաչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Բաքվում ընթացող ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը' մեկնաբանելով Ռուսաստանի դեմ Արեւմուտքի վերջին պատժամիջոցները:
Ադրբեջանցի փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ նոր պատժամիջոցները չեն կարող ընկճել Ռուսաստանին, այլ, հակառակը, կամրապնդեն նրան: «Մենք հասկանում ենք Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծված իրավիճակը: Ոչ ոք չի կարող ընկճել Ռուսաստանին, նա երբեք ծնկի չի գա, այլ ավելի կգոտեպնդվի», -ասել է Յ.Էյուբովը:
Տնտեսական համագործակցության գծով ադրբեջանա-ռուսաստանյան միջկառավարական նիստին մասնակցում է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված, ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները մշտապես պաշտպանել էին Արեւմուտքին եւ կողմ արտահայտվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառմանը:
ԱՄՆ-ի ֆինամսների նախարարությոընը սեպտեմբերի 12-ին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պաժամիջոցների մասին: Սահմանափակումների տակ են ընկել պաշտպանական ձեռնարկությունները, բանկերը, ինչպես նաեւ էներգետիկական ընկերությունները:
Նույն օրը ուժի մեջ են մտել նաեւ Եվրամջության հակառուսաական պատժամիջոցները, որոնք, մասնավորապես, վերաբերվել են «Ուրալվագոն» գործարանին, «Օբորոնպրոմ»-ին եւ «Միավորված ավիաշինարարական կորպորացիային»: Բացի դրանից, այսպես կոչված սեւ ցուցակում ընդգրկվել են եւս 24 ազգանուններ: