«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 15-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխարժեքի պահանջարկը կազմել է 470.00 դրամ:

 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 150 մլն դրամի գործարք: Բացման տոկոսադրույքը կազմել է 24.00, փակմանը' 24.00, իսկ միջին տոկոսադրույքը կազմել է 24.0000:

 

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.80 դրամ, նոյեմբերի 19-ին առքուվաճառք չի կատարվել, 20-ին միջին փոխարժեքը կազմել է 418.00 դրամ, նոյեմբերի 21-ին, 22-ին և 23-ին առքուվաճառք չի կատարվել:

 

Նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.00, 25-ին' 435.09, 26-ին' 434.00, 28-ին' 434.62 դրամ: Նոյեմբերի 29-ին և 30-ին առքուվաճառք չի կատարվել: Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 438.62 դրամ, դեկտեմբերի 2-9-ը առքուվաճառք չի կատարվել, դոկտեմբերի 10-ին միջին փոխարժեքը կազմել է 461.00 դրամ, դեկտեմբերի 11-ին, 12-ին, 13-ին և 14-ին առքուվաճառք չի կատարվել: