Այսօր Ազատության հրապարակում Եռյակի հրավիրած հանրահավաքին ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով նախ հավաքվածներից ճշտեց՝ արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է միասնական գնալու ամբողջական իշխանափոխության, որին դրական պատասխան հնչեց: Ապա լսվեց ժողովրդի վանկարկումը. «Սերժի’կ, հեռացի’ր, Սերժի’կ, հեռացի’ր».

 

«Մենք ունենք բոլոր քաղաքական, իրավական և բարոյական իրավունքները իշխանություններին հեռացնելու: Մենք միավորվել ենք՝ ունենալով տարբեր գաղափարական մոտեցումներ, բայց մեզ մի հարց միավորում է. երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կոչ եմ անում բոլորին, ովքեր իրապես դեմ են այս իշխանություններին, այստեղլինեն: Պետք է այս ռեժիմին օր առաջ հեռացնենք: Ուրեմն, միասին դեպի հաղթանակ՝ մինչև վերջնական հաղթանակ»:

 

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը թեև ուշացումով, բայց միացավ հանրահավաքին: Մինչ եկավ «Ժառանգության» առաջնորդը, ելույթ էին ունեցել ԲՀԿ-ական պատգամավորները: Հարթակում էին նաև Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը: