Այսօր Վրաստանի կառավարության նիստի ժամանակ փոփոխություն է կատարվել շինարարության թույլտվության պայմանների որոշման մեջ: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը' վկայակոչելով Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիաին:

 

Սույն փոփոխության համաձայն, այսուհետ Վրաստանում շինարարության թույլտվությունը տալու է ոչ թե երկրի նախագահը, այլ՝ կառավարությունը:

 

«Այսուհետ Վրաստանի կառավարությունն է նախագահի փոխարեն որոշելու, թե ով իրավունք ունի շինարարության թույլտվություն տալ: Դա տեխնիկական բնույթի փոփոխություն է»,-ասել է նա: