Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են արտակարգ պայմաններում անօդաչու թռչող ապարատների թռիչքները: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

 

«Հայաստանի ռուսական ռազմակայանում նախապատրաստական շրջանում կանոնակարգային աշխատանքներից հետո վերսկսվել են «Նշանառու-2» համալիրի «Լեեր», «Գրանտ» եւ «Զաստավա» արդի անօդաչու թռչող ապարատների թռիչքները: Ուսուցման ձմեռային շրջանում անօդաչուների շահագործումը կիրականացվի արձակման արտակարգ կլիմայական պայմաններում՝ 1600-ից մինչեւ 2200 մետր բարձրություններում, ըստ Ցելսիուսի -5-ից մինչեւ -30 աստիճան ջերմաստիճանային ռեժիմներում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Անօդաչուները հետախուզական թռիչքներն իրականացնում են ցերեկը եւ գիշերը՝ ավելի քան 3500 մետր բարձրության վրա եւ կարող են միաժամանակ հետեւել մի քանի թիրախների, ըստ որում դրանց թռիչքների բնորոշ առանձնահատկությունը լիակատար անկախությունն Է ցամաքից:

 

Անօդաչուների արձակումները կատարվում են «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրներում: Ուսուցման անցած շրջանում «Նշանառու-2» անօդաչու թռչող ապարատների արդի համալիրի յուրաքանչյուր ինքնաթիռ կատարել Է ավելի քան 250 ժամ թռիչքներ բարձրլեռնային եւ շոգ կլիմայի պայմաններում: