Վարդանիկի' Վարդան Ղուկասյանի ստվերը դեռ հետապնդում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Վերջերս քաղաքում անեկդոտանման պատմություն է տարածվել: Քաղաքապետարանի բաժնի պետերից մեկը մտել է Բալասանյանի աշխատասենյակ և հարցրել շեֆին. «Բա Վարդանանց տոնը չենք նշո՞ւմ»: Ասում են' Բալասանյանը վրդովված բղավել է. «էդ անունն իմ մոտ չտաք»: Վարդանանց տոնն այս տարի, եկեղեցական տոնացույցով, նշվելու է փետրվարի 7-ին, գրում է «Հրապարակը»:
Թերթերից մեկում հարապարակում է տեղ գտել, ըստ որի Իբր Գյումրիում նոր անեկտոդ է տարչածվել.
Քաղաքապետարանի բաժնի պետերից մեկը մտել է Բալասանյանի աշխատասենյակ և հարցրել շեֆին. «Բա Վարդանանց տոնը չենք նշո՞ւմ»: Բալասանյանը վրդովված բղավել է. «էդ անունն իմ մոտ չտաք»:
Պարզելու համար, արդյոք նմանա անեկտոդ շրջանառվում է Գյումրիում կամ միգուցե իրական հիմք ունեցող զրույզ է, խոսեցինք Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի հետ:
“Բալասանյանը զայրանում է միայն այնպիդի երեւույթների վրա, ինչպիսիք են անորակ արված ասֆալտը, որն հատկապես ձյան հալվելուց հետո քարուքանդ է լինում, զայրանում է սոցիալական ծանր վիճակի վրա, զայրանում է չարված գործերի վրա: Սամվել Բալասանյանը լուրջ մարդ է, ու իրեն զայրացնելը բարդ է: Իսկ այդ անեկտոդը ընդամենը անհաջող հորիանվածք է, որն իրականության հետ ոչ մի կապ չունի”,- մեկնաբանեց Զ. Եգանյանը:
Ի դեպ, Վարդանանց տոնն այս տարի, եկեղեցական տոնացույցով, նշվելու է փետրվարի 7-ին