Նավթի համաշխարհային գների անկումն առաջիկա երկու տարում զգալի արագացում չի հաղորդի համաշխարհային տնտեության աճին՝ եվրոյի գոտում, Չինաստանում, Ռուսաստանում եւ Ճապոնիայում առկա խնդիրների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության զ եկույցում:

 

«Սկզբունքորեն, նավթի գների անկումն զգալիորեն արագացնում Է համաշխարհային տնտեսական աճը: Այնուամենայնիվ, մի շարք գործոններ փոխհատուցում են Էժան Էներգակիրներից եկամուտների չնախատեսված աճը»,- հայտարարել Է Moody’s-ի փոխնախագահ Մարի Դիրոնը:

 

Եվրոգոտում նավթի գների անկումը տեղի Է ունենում անբարենպաստ տնտեսական իրադրության ֆոնին, ինչը պայմանավորված Է որոշ երկրներում գործազրկության բարձր մակարդակով, ցածր կամ բացասական գնաճով եւ աճող քաղաքական անորոշությամբ: Գործակալությունը կանխատեսում Է, որ արժութային միության ՀՆԱ-ի աճը, չնայած նավթի ցածր գներին, 2015 թվականին կմոտենա սոսկ 1 տոկոսին, իսկ 2016 թվականին կկազմի 1,3 տոկոս:

 

Էներգակիրների գների նվազումը չի կանգնեցնի Չինաստանի տնտեսության շարունակվող դանդաղումը, քանի որ բարձր Էներգետիկական մաքսերը եւ գների պետական վերահսկողությունն Էեներգետիկական, ինչպես նաեւ տրանսպորտային հատվածների որոշ մասերում կթուլացնեն Էժան նավթի ազդեցությունը: Moody’s-ն սպասում Է, որ 2015 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի աճը ցածր կլինի 7 տոկոսից: 2016 թվականին, գործակալության կանխատեսումներով՝ ցուցանիշը կկազմի 6,5 տոկոս:

 

Նավթ արտադրող խոշոր երկրները նույնպես կհայտնվեն նավթի ցածր գների ազդեցության ներքո: Վարկանիշային գործակալությունը սպասում Է Ռուսաստանում ռեցեսիայի շարունակում մինչեւ 2017 թվականը: Ըստ որում Սաուդյան Արաբիայում բյուջետային ծախսերը կօժանդակեն տնտեսության աճին եւ կփոխհատուցեն նավթի գների նվազման բացասական հետեւանքները:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի հաղորդման՝ վարկանիշային գործակալությունը կանխատեսում Է, որ Հյուսիսային ծովի Brent մակնիշի նավթի արժեքը 2015 թվականի արդունքներով կկազմի մեկ բարելի դիմաց 55 դոլար՝ 2016 թվականին ավելանալով մեկ բարելի դիմաց մինչեւ 65 դոլար: 2015 թվականին նավթի գնի պահպանումը 55 դոլարի մակարդակում Moody’s-ը բացատրում Է մոտ ապագայում պահանջարկի եւ առաջարկի պայմանների՝ քիչ հավանական փոփոխմամբ: