ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ իրավիճակն Ուկրաինայի արևելքում ավելի լավ է, քան մեկ ամիս առաջ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Իրավիճակն Ուկրաինայի արևելքում այսօր ավելի լավ է, քան մեկ ամիս առաջ: Այն լավ չէ, մենք չունենք պատրանքներ այս հաշվով: Բայց այն ավելի լավ է, քան փետրվարի 12-ին», - հայտարարել է Մոգերինին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հետ երկօրյա հանդիպման արդյունքում:

 

 

Նա նշել է, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու համար:

Ավելի վաղ Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է մեծացնել իր աջակցությունը ԵԱՀԿ առաքելությանն Ուկրաինայում: