Քենիայում համալսարանի վրա իրականացրած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, ևս 65-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում են երկրի ոստիկանության և փրկարարական ծառայությունների ներկայացուցիչները' փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

 

Համաձայն ոստիկանությունում առկա աղբյուրներին, մահացածների թվում կան իրավապահ մարմինների առնվազն երկու աշխատակիցներ:

 

 

Ահաբեկիչները ներխուժել են համալսարանի տարածք և կրակ բացել ինչից հետո պատանդներ են վերցրել, որոնց ընդհանուր թիվը, ըստ Քենիայի Կարմիր խաչի, մնում է անհայտ:

 

 

Ուժային կառույցները նրանց ազատ արձակմանն ուղղված գործողություն են իրականացնում. արդեն հաջողվել է փրկել մոտ 50 ուսանողի:

 

 

Ինչպես հայտարարել է Քենիայի ներքին գործերի նախարարը' ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակում իրականացրած մեղավորներից մեկին: