Արևմտյան երկրները, Մինսկի համաձայնագերի մասնակիցները Ուկրաինային հասկացրել են, որ մտադիր չեն չեղյալ հայտարարել հակառուսական պատժամիջոցները: Այս մասին «Ռադա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է պատգամավոր, «Դոնբաս» ուկրաինական պատժիչ գումարտակի նախկին առաջնորդ Սեմյոն Սեմենչենկոն:

 

Նրա խոսքով' վերջերս Եվրոպայի վերաբերմունքը Կիևի հանդեպ կտրուկ փոխվել է:

 

Հայտնի է, որ հակառուսական պատժամիջոցների վերացման օգտին հանդես են եկել մի շարք եվրոպական երկրներ: Ավելի վաղ Ղրիմ են ժամանել ֆրանսիացի պատգամավորները, ինչը կարող է վկայել Ֆրանսիայի քաղաքական ուժերի պառակտման մասին: Ըստ փորձագետների, այդ միտումը կարող է տարածվել, իսկ այդ ամենը կապված է նրա հետ, որ արևմտյան քաղաքական գործիչները ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում Ղրիմում և չեն հավատում քարոզչությանը: