Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման առնչությամբ «Նորմանդական քառյակ»-ը կարող է եւս մեկ անգամ հանդիպել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին կանցլերը հայտնել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Վերջին զրույցի ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ որպես հաջորդ քայլ կանցկացնենք եւս մեկ հեռախոսազրույց: Գուցե մենք եւս մեկ անգամ հանդիպենք, բայց մենք պետք է հույս ունենաք, որ այն կբերի արդյունքի, փոփոխության: Նման հանդիպումը պետք է շատ լավ պատրաստված լինի»,- նշել է Մերկելը: Նա շեշտել է, որ նախորդ շաբաթ Օլանդի եւ Պորոշենկոյի հետ կայացած հանդիպումը եղել է կառուցողական: