Գվատեմալայի իշխանությունները տագնապի «նարնջագույն» (բարձր) մակարդակ են հայտարարել Ֆուեգո հրաբխի՝ սկսված ժայթքման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կենտրոնին, քաղաքացիական պաշտպանության ուժերը վաղօրոք շուրջ 80 մարդ են տարահանել Լա Ռեունիոնի խոցելի շրջանից:

 

 

Ֆուեգոյի արտանետած մոխրի սյունը բարձրացել Է ծովի մակերեւույթից 4,8 – 5,3 կիլոմետր բարձրության վրա, իսկ հրաբխաերախից լավայի հոսքերը հարավային ուղղությամբ իջել են 2,5 կիլոմետր հեռավորությամբ: Մոխրի տեղումներ են նկատվել հրաբխից ոչ հեռու գտնվող 15 բնակավայրերում:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ֆուեգոն պատկանում Է կենտրոնամերիկյան հանրապետության տարածքում գտնվող ամենաակտիվ հրաբուխների թվին: Այս տարվա ընթացքում այն ժայթքել Է արդեն մի քանի անգամ: