Ռոստովում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է երեքի: Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր երկու զոհի մասին: ՀՀ ԱԳՆ-ի ճշտած տեղեկություններով մահացել են Սարգիս Սամվելի Խաչատրյանը' ծնված 02.11.1990թ., Ստեփան Ռոբերտի Կոստանյանը' ծնված 13.07.1970թ. և Էդգար Ալբերտի Պետրոսյանը' ծնված 12.08.1985թ.: «Ս.Խաչատրյանը և Ս.Պետրոսյանը ՀՀ քաղաքացի են, է.Պետրոսյանի քաղաքացիությունը ճշտվում է»,- հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

 

Դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները:

 

ՀՀ քաղաքացի Մարկոս Վանյայի Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: