fcshirak.am «Շիրակը» Սոչիում շարունակում է նախապատրաստվել առաջնության գարնանային հատվածին։ Այսօր գյումրեցիներն անցկացրեցին երկրորդ ընկերական հանդիպումը՝ մրցելով Ռուսաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Ուֆայի» հետ։

«Շիրակը» զիջեց 1:4 հաշվով։ Գյումրեցիներից միակ գոլի հեղինակ դարձավ ամերիկացի նորեկ Արեոլա Էդեր Սմիթը։

Վարդան Բիչախչյանն առաջին խաղակեսում դաշտ էր դուրս բերել հետևյալ կազմ՝ Արմեն Խաչատրյան, Ռոբերտ Դարբինյան, Էդգար Էսպինոզա, Գևորգ Հովհաննիսյան, Աղվան Դավոյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Ալեքսանյան, Կաբա Մուհամեդ, Արեոլա Էդեր Սմիթը, Դրիսա Դիարասուբա, Օդիլոն Կուակու։

Հաջորդ ստուգողական հանդիպումը «Շիրակի» կանցկացնի փետրվարի 26-ին։ Մրցակիցիցը դեռ ճշտվում է։