Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպումը գոլառատ ստացվեց և ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 4:3 հաշվով:

Խաղի 5-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը Օբամեյանգի փոխանցումից հետո բացեց հաշիվը, 4 րոպե անց գոլ խփեց նաև Օբամեյանգը: Դորտմունցիների երկու գոլի առավելությամբ էլ թիմերը գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում` 48' Օրիգին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 57' Մարկո Ռոյսը հաշիվը դարձրեց 2:1:

Յուրգեն Կլոպի թիմին հաջողվեց ևս երեք անգամ գրավել դորտմունդցիների դարպասը` 66' աչքի ընկավ Կոուտինյոն, իսկ 78-րդ րոպեին Սակոն`3:3: Խաղավարտին 90+1 րոպեին Դեյան Լովրենը գոլի հեղինակ դարձավ և Կլոպի թիմին կիսաեզրափակչի ուղեգիր պարգևեց:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպմն ավարտվել էր առանց հաղթողի` 1:1:

Bilder der Partie Liverpool gegen Dortmund.