Mediamall.am-ն ամփոփում է հոկտեմբերի 24-ի աշխատանքային երկուշաբթի օրվա կարևոր իրադարձությունները:

 

Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, այս մասին առավոտյան հաղորդեց ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը:

 

Հակառակորդը հրադադարը խախտել է 50 անգամ, արձակելով 900 կրակոց:

 

Պարզվել է նախօրեին Ռուսաստանում սպանված 2 հայերի ինքնությունը: Այդ լուրը ցնցեց համացանցի հայկական տիրույթը: Սպանվաածներից մեկը ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին մտերիմն ու ներկա հակառակորդ Արմեն Իսրաելյանն է հայտնի Ձուկ մականունով:

 

Հիշեցնենք, որ Արմեն Իսրաելյանը վերջերս հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամո մականունով հայտնի գործարարը, իրեն առևանգել է և իր ձեռքից խլել է իր բիզնեսները:

 

Հետագայում Արմեն Իսրաելյանը հերքեց իր իսկ խոսքերը, սակայն ամիսներ անց նրան գտան սպանված Մոսկվայում:

 

Մանրամասները կարդացեք մեր հրապարակման մեջ, որտեղ մանրակրկիտ ներկայացնում ենք նրա հարցազրույցները:

 

Գագիկ Ծառուկյանը կվերադառնա քաղաքական դաշտ թե ոչ, դա կորոշի միայն ու միայն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին այսօր հայտարարել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

 

«Գագիկ Ծառուկյանը տեղյակ է և իր դիրքի և մարդկանց շրջանում վայելած հեղինակության մասին: Եվ եթե մենք չենք բարձրաձայնում, թե նմանատիպ բովանդակությամբ քանի հազար նամակ, հեռախոսազանգ կամ հանդիպման խնդրանք է ստանում պարոն Ծառուկյանը, ապա դա նշանակում է, որ այս պահին բացարձակապես չկա դրա անհրաժեշտությունը: Բազմիցս նշել եմ, սակայն ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել. Գագիկ Ծառուկյանը այս թեմային կանդրադառնա միմիայն այն ժամանակ, երբ ինքը անհրաժեշտ և նպատակահարմար կգտնի»,- մասնավորապես ասել է Տոնոյանը:

 

Համացանցում չեն հանդարտվում կրքերը: Օրեր առաջ ողբերգության զոհ էր դարձել 22 ամյա երիտասարդ, որը գնացել էր որպեսզի իր նշանածի աշխատավարձը ստանա, գնացել էր և դաժանաբար սպանվել:

 

Համացանցում կրքերը չեն հանդարտվում: Պարզվում է սպանության մեջ մեղադրվող «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը փորձել է ինքնասպանություն գործել: 

 

Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մի շարք նոր հանգամանքներ են պարզվել:

 

Ողբերգական սպանության մանրամասները՝ կարդացեք «22- ամյա Լևոն Սահակյանի սպանության մի շարք հանգամանքներ պարզվել են» վերտառությամբ հրապարակումը:

 

Հայաստանում առկա է քաղաքական սերնդափոխության հրամայական:

 

Lurer.com-ը գրում է.

 

Վերջին տարիների դինամիկան հուշում է, որ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում քիչ թե շատ հաջողության են հասնում ապակուսակցական կամ վերկուսակցական ձևաչափով կազմակերպված շարժումները, որոնց միջոցով ժամանակ առ ժամանակ հիմնականում երիտասարդներից բաղկացած քաղաքացիականները ակտիվանում ու որոշ պահանջներ են առաջ քաշում հանրության առաջ՝ իրենց գործունեությամբ ու օրինակով ցույց տալով, որ կան խնդիրների լուծման այլ տարբերակներ և մոտեցումներ նույնպես: Նոր դեմքերն ու գաղափարները երկրի զարգացման համար ստեղծում են նոր տեսլականներ, և թարմություն բերում քաղաքական մշակույթի մեջ: Տվյալ պահին ՀՀ-ի համար որպես առաջնային ծառացած նպատակ անհրաժեշտ է որակական քաղաքական սերդափոխություն, որն, ինչպես տեսանք նախորդիվ, արդյունավետ չէ անձ-կուսակցությունների գործունեության դեպքում, սակայն լիովին այլ արդյունք կարող է գրանցել հասարակական-քաղաքական շարժումների ակտիվացման պարագայում, որոնք ունակ կլինեն ոչ թե կուսակցական ներկայիս «բոսսեր-ենթականեր» ուղղահայաց համակարգի, այլ հորիզոնական հարաբերությունների կառուցման ճանապարհով կյանքի կոչել քաղաքական սերնդափոխության հրամայականը:


Հրապարակման մանրամասները՝ կարդացեք «Քաղաքական սերնդափոխության հրամակայանը»  հրապարակման մեջ:


Օրվա կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: