Ամբողջ Ֆրանսիայում մայիսի 7-ի առավոտյան բացվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի տեղամասերը։ Սպասվում է, որ ընտրատեղամասերին մեծամասնությունն աշխատանքը կավարտի տեղական ժամանակով ժամը 19։00-ին (Երևանի ժամանակով՝ 21։00-ին)։ Սակայն որոշ խոշոր քաղաքներում դրանք մեկ ժամ երկար կաշխատեն, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Պայքարն ընթանում է «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լե Պենի և «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև։

Ժամանակի տարբերության պատճառով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը անդրծովյան տարածքներում սկսվել է նախօրեին։ Մայիսի 6-ին ֆրանսիական ցամաքային ժամանակով քվեարկել են Գվադելուպայի, Գվիանայի և Սեն Մարտենի բնակիչները։

Ֆրանսիայում քվեարկության նախնական արդյունքների մասին ցանցացած տեղեկատվության հրապարակումն արգելված է մինչև երկրում ամենավերջին ընտրատեղամասի փակումը։ Այդ կանոնի խախտման համար նախատեսված է տուգանք 75 հազար եվրոյի չափով։

Ֆրանսիայի նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի և գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ։