ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հասան Ռուհանիի հետ։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

 

Պուտինը շնորհավորել է Ռուհանիին Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։

 

«Սիրիայում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ ընդգծվել է այդ երկրում հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը նպաստելու համատեղ ջանքերի մեծացման կարևորությունը, մասնավորապես «Աստանայի գործընթացի» շրջանակում և դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասին հուշագրի իրագործման ճանապարհով»,-ասվում է Կրեմլի մամլո հաղորդագրությունում։

 

Ինչ վերաբերվում է առևտրա-տնտեսական համագործակցությանը, ապա կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել նավթագազային և խաղաղ ատոմի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը։