Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի: Այս մասին հաղորդում է Press T-ի թվիթերյան էջը:

 

Ավելի վաղ հայտնում էին 11 զոհի և 21 տուժածի մասին: IRNA գործակալության տվյալներով՝ ահաբեկիչների բացած կրակահերթի հետևանքով ևս 53 մարդ վիրավորվել է, նրանց թվում՝ կանայք և երեխաներ: