Պետական գույքի մասնավորեցումից 2018-ին ստացված միջոցները կազմել են 213 մլն 299 հազար դրամ, պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166,671 մլն դրամ:
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը երկրորդ ընթերցմամբ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում կներկայացնի Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձևով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույք, ինչպես նաև աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայմանագրեր են կնքվել) 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: 2018-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ, որից' ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179,413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33,816 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին նախորդ տարի մուտքագրվել է 166,671 մլն դրամ: Իսկ մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 46,558 մլն դրամ: