Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն, հայտնում է Daily Sabah թերթը։
«Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն՝ Իտալիայի նախագահությամբ, որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը։ Իտալիան դա անհրաժեշտ միջոց է համարում' կապված Դոնբասում գործողության հետ»,- ասել է Դի Մայոն։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Լեհաստանի և Ուկրաինայի նախաձեռնությամբ սկսել է կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու ընթացակարգը։