Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կրկնում է բյուջեի սուղ միջոցները նպատակային օգտագործելու անհրաժեշտության մասին, նրա մի շարք թիմակիցներ շարունակում են հարյուրավոր միլիոններ հատկացնել այդ նույն բյուջեից՝ առաջին հայացքից տարօրինակ և առաջին անհրաժեշտության ծառայություն կամ ապրանք չհանդիսացող իրերը գնելու համար:

Դիցուք՝ անչափ ուշագրավ է Արթիկ համայնքի գնումների պլանը: 45 հազար դրամով համայնքապետարանը գրիչ է գնել, 40 հազար դրամով՝ սրվող մատիտ, 50 հազար դրամի կարիչի մետաղային կապեր, 50 հազար դրամի թղթապանակ, 1 միլիոն 20 հազար դրամի թուղթ, 50 հազար դրամի հիշողության ֆլեշ, 55 հազար դրամի դրոշակաձող, 325 և 308 հազար դրամի ՀՀ դրոշ, 1 միլիոն 24 հազար դրամի մաքրող միջոց, 40 հազար դրամի սպունգ, 90 հազար դրամի աղբարկղ, 75 հազար դրամի կահույք մաքրելու լաթ, 112 հազար դրամի անվանատախտակ, 87 հազար դրամի տորթ, 90 հազար դրամի կոնֆետ, 37500 դրամի անանաս, 5 միլիոն դրամի ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերման ծառայություններ, 400 հազար դրամի ապահովագրական ծառայություններ, 1 միլիոն դրամի ուսուցողական սեմինարներ:

Ջրվեժի համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանը գնումների պլան մշակելիս նույնքան առատաձեռն է գտնվել, որքան նախընտրական խոստումներ շռայլելիս: Ինչ արժե միայն 535 հազար դրամի թուղթ գնելը, դրան գումարած՝ 107 հազար դրամի ֆայլ, 30 հազար դրամի հիշողության ֆլեշ, 19 հազար դրամի գրասենյակային լրակազմ, 35 հազար դրամի նոթատետր, 38,400 դրամի դրոշներ, 100 հազար դրամի զուգարանի թուղթ, 99 հազար դրամի անձեռոցիկ, 2 միլիոն 700 հազար դրամի մարդատար ավտոմեքենա, 450 հազար դրամի համակարգիչ , 560 հազար դրամի տեխնիկական հսկողության ծառայություններ, 1 միլիոն 500 հազար դրամի տնտեսական ապրանքներ գնելը, ինչը ակնհայտ է, որ փոքր համայնքի համար բավական մեծ ծախս է:

Ռոմանոս Պետրոսյանի ՊՎԾ-ն 430,100 դրամի կենցաղային ապրանք է ձեռք բերել «Խաս-Խազ» ՍՊԸ-ից, 280,000 դրամի թուղթ կտրող սարք՝ «Մայ Մարկետ» ՍՊԸ-ից, 290,000 դրամի վերելակների վերանորոգման ծառայություն՝ Էդգար Պետրոսյանից, 900,000 դրամի չհրկիզվող պահարան է ձեռք բերվել «Սմարթլայն» ՍՊԸ-ից։

Գեղամ Գևորգյանի ՄՊՀ-ն 300,000 դրամի պաշտպանիչ էկրաններ է ձեռք բերել Մեսրոպ Աղազարյան Վիգենի Ա/Ձ-ից:

Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը 1 միլիոն 680 հազար դրամ է նախատեսել թուղթ ձեռք բերելու համար, 200 հազար դրամի գրիչ, 300 հազար դրամի ջերմաչափ, 490 հազար դրամի անձեռոցիկ, 245 հազարի զուգարանի թուղթ, 11300400 դրամի հաց, 396 հազար դրամի հավի կրծքամիս, 1019239 դրամի մակարոնեղեն, 1 միլիոն 518 հազար դրամի բանան ձեռք բերելու համար:

Ոչ պակաս ուշագրավ է 2023-ի գնումների պլանը, որը հաստատել է Ծաղկաձորի համայնքապետարանը: Դիցուք՝ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններին հատկացվել է 200 հազար դրամ, պատճենահանող սարքերի պահպանման ծառայություններին ՝ 400 հազար դրամ, աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման ծախսերը կազմել են կես միլիոն դրամ, տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման նպատակով հատկացվել է 9 միլիոն դրամ, 1 միլիոն դրամով գնվելու է համակարգիչ, 360 հազար դրամով լազերային մետր, 260 հազար դրամով տեսաձայնագրիչ, 249 հազար դրամով ձեռք է բերվելու սառնարան, 58 հազար դրամով՝ փոշեկուլ, 60 հազար դրամով՝ աթոռ , 850 հազար դրամով էլ թվային տեսախցիկ:

Մեծամոր համայնքի 2023 թվականի գնումների պլանի համաձայն ՝Վահրամ Խաչատրյանի ղեկավարած կառույցը շուրջ 1300000 հազար դրամի ծաղիկ է պատրաստվում գնել, 500 հազար դրամի զուգարանի թուղթ, 1 միլիոն դրամի համակարգչի մալուխ, 600 հազար դրամի մաքրող մածուկ, 700 հազար դրամի հատակի լվացման լաթ, 200 հազար դրամի լաթ, 2 միլիոն դրամի ներկայացուցչական ծախսեր, 995 հազար դրամի և 3 միլիոն դրամի միջոցառումների կազմակերպման ծրագրեր, 6 միլիոն 500 հազար դրամի մարդատար ավտոմեքենա, 140 հազար դրամի լուսապատճենահանող մեքենա, 980 հազար դրամի ոչ կանոնավոր ուղևորափոխադրման ծառայություններ, 300 հազար դրամի սննդի ծանրոցներ, 980 հազար դրամի խորհրդանշանական նվերներ:

Սպիտակ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը կրեատիվությամբ թիմակիցներից նույնպես հետ չի մնում: 264 հազար և 600 հազար դրամ նախատեսված է ծախսել թուղթ ձեռք բերելու նպատակով, 400 հազար դրամով նախատեսվել է գնել քարտթրիջ, 300 հազար դրամի աղբի տոպրակի համար է նախատեսվել, 800 հազար դրամ բնակարանի վարձակալման համար, 2000000 դրամ համայնքապետարանի շենքի վերանորոգման նպատակով, 2600000 դրամ համակարգիչ ձեռք բերելու նպատակով, 112 հազար դրամ՝ մեխակ ձեռք բերելու նպատակով:

Աշտարակում Թովմաս Շահվերդյանի գնումները նույնպես բազմաթիվ հարցեր են առաջացնում: Այսպես՝ 6000000 դրամ է նախատեսվել թուղթ գնելու համար, 60000 դրամի ՝ ծրար, 300000 դրամի՝ գրիչ, 400000 դրամի՝ թղթապանակ, 800000 դրամի՝ ծաղկային կոմպոզիցիա և 1 50000 հազարի՝ ծաղիկ գնելու համար: Բացի այդ, ձեռք է բերվելու 200000 դրամի դռան փական, 1 00000 դրամի ծորակ, 260000 դրամի համակարգչի կոշտ սկավառակ, 960000 դրամի օդորակիչ:

Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը 849 հազար դրամ է հատկացրել դրոշների ձեռք բերմանը, 9000,0 դրամ սգո ծառայություններ գնելուն, 70000 դրամի զուգարանի խոզանակ, 200000 դրամի զուգարանի թուղթ, 265000 դրամի աղբարկղ, 550000 և 200000 դրամի օդորակիչ, 320000 և 1250000 դրամի համակարգիչ, 980000 դրամի մուտքը կասեցնող սարք, 985 հազար դրամի աթոռ և բազկաթոռ, 1200000 դրամի էլ անշարժ գույք՝ հող է ձեռք բերվելու: