Գազայի հատվածի Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցի վրա հրթիռակոծության հետեւանքով, ըստ թարմացված տվյալների, զոհվել և վիրավորվել է ավելի քան 800 մարդ։ Այս մասին հայտնում է Al Arabiya գործակալությունը՝ վկայակոչելով տեղի առողջապահության նախարարությանը։

«Գազայի Առողջապահության նախարարության խոսնակը երեքշաբթի օրը՝ Մեհրա 25-ին (հոկտեմբերի 17-ին, ըստ Արևային հիջրիի, իրանական օրացույցի - Խմբ.) հայտարարեց, որ Գազայի հատվածում գտնվող «Ալ Ահլի Ալ-Մաադանի» մասնավոր հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքով՝ առնվազն 800 մարդ է սպանվել ու վիրավորվել», - ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացուցիչները նշում են, որ զոհերի թիվը անընդհատ աճում է։

Հոկտեմբերի 17-ի երեկոյան, ինչպես հայտնել ենք, հրթիռը հարվածել է Գազայի Բապտիստական հիվանդանոցին։ Հաղորդվում էր առնվազն 500 զոհի մասին: Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացածների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել։