Ռուսաստանը չի ընդգրկվել Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը հրավիրված պետությունների ցուցակում երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով. հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, մեջբերում է Грузия-Online-ը:

 

«Ես հայտարարել եմ այն պետությունների ցուցակը, որոնք հրավիրված են նոյեմբերի 17-ի երդմնակալությանը: Դրանք են Եվրամիության, ՆԱՏՕ-ի և «Արևելյան գործընկերության» անդամ երկները, ինչպես նաև այն պետությունները, որոնք այդ կազմակերպությունների մեջ չեն մտնում, սակայն Թբիլիսիում ունեն իրենց դեսպանատները: Ռուսաստանը դրանց ցուցակում չի մտնում»,-հայտարարել է Փանջիկիձեն: