Կենսաթոշակային համակարգի ռեֆորմը տասը և ավելի տարիներ Հայաստանի Հանրապետությունում քննարկվել, է և այն մոտեցումները, որ այս ռեֆորմը չի կարելի հապշտապ անել, որևէ հիմք չունեն: Այս մասին այսօր' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն' անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդունմանը:

 

«Եթե բարձրացնեք բոլոր այն որոշումները, որոնք ժամանակին կառավարության կողմից ընդունվել են, կտեսնենք, որ այս բոլոր խնդիրները ժամանակին շատ մանրամասն, առարկայական, բազմիցս քննարկվել են: Այն որոշումները, որոնք կայացվել են, որոշումներ են, որոնք բխում են մեր երկրի, մեր քաղաքացիների շահերից: Ես հպարտ կլինեմ, եթե ես ևս համարվեմ այդ բարեփոխումների կնքահայրը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կայացված կարևորագույն որոշումներն իրենց առարկայական արդյունքները ցույց են տալիս տարիների ընթացքում:

 

«Ցանկության դեպքում' արդյունքները կարելի է տեսենել, եթե չկա ցանկություն, չի էլ լինի արդյունքները»,-ասաց Արտեմ Ասատրյանը:

 

Վերջինիս խոսքով' համակարգն արդեն սկսել է աշխատել և բոլորը կարող են հետևել այդ աշխատանքներին: Նախարարի խոսքով՝ ցանկացած նոր համակարգը, որը ներդրվում է, կունենա խնդիրներ: