ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 4-ին Կոնգրեսին առաջարկել է առաջիկա ֆինանսական տարվա համար բյուջեն ընդունել 3,9 տրիլիոն դոլարի չափով: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Օբամայի խոսքով, որը ներկայացրել է բյուջեն, Կոնգրեսը պետք է կողմնորոշվի բնակչության աղքատ խավերի օժանդակման հարցում: «Մեզ՝ որպես երկրի, անհրաժեշտ է ընդունել որոշում՝ մենք կպաշտպանենք արդյոք առավել հարուստ ամերիկացիների համար հարկերի կրճատումը, թե կստեղծենք աշխատատեղեր, կձգտենք տնտեսության աճի և կընդլայնենք հնարավորությունները բոլոր ամերիկացիների համար»,- ասել է Օբաման:

 

2014 թվականի հոկտեմբերի 1-ին սկսվող ֆինանսական տարվա բյուջեն ենթադրում է լրացուցիչ 56 միլիարդ դոլարի ֆինանսավորում այն սահմանաքանակից ավելի, որի շուրջը Կոնգրեսում համաձայնություն է ձեռք բերվել դեմոկրատների և հանրապետականների միջև: Պակասուրդը պլանավորված է համախառն ներքին արդյունքի 3,1 տոկոսի չափով կամ 564 միլիարդ դոլար: