Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության հանգուցալուծման համար ուժի կիրառումն անընդունելի էԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Խնդրի լուծման բանալին պետք է դառնա սահմանադրական բարեփոխումը»,- ասել է նա՝ ամփոփելով Չինաստանի իր պաշտոնակից Վան Իի հետ ապրիլի 15-ին Պեկինում կայացած բանակցությունների արդյունքները:

 

Ռուսաստանը կտրականապես դատապարտում Է եւ պահանջում Է դադարեցնել այսպես կոչված անվտանգության ուժերի ուղարկումը Ուկրաինայի արեւելք, ինչը հակասում Է միջազգային նորմերին, ընդգծել Է Լավրովը:

 

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի առաքելությունից անկողմնակալ տեղեկատվություն Է սպասելու Սլավյանսկի իրադարձությունների վերաբերյալ: