Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակչի առաջին մասնակիցը Մադրիդի «Ռեալն» է:

Կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Արքայական ակուբը» «Ալյանց Արենա» մարզադաշտում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բավարիայի» դարպասը:

Հյուրերը հանդիպման ելքը վճռեցին առաջին խաղակեսում:

Նախ 16-րդ րոպեին Ռամոսը գլխի հարվածով բացեց հաշիվը, ապա 4 րոպե անց դուբլ ձևակերպեց: Մանուել Նոյերի դարպասը 34-րդ րոպեին երրորդ գնդակը ուղարկեց Կրիշտիանու Ռոնալդուն, վերջինս հանդիպման վերջին րոպեին հաշիվը դարձրեց 4:0:

Երկու խաղերի արդյունքում մադրիդյան թիմը մյունխենցիներին պայքրից դուրս թողեց 5:0 հաշվով:

Նշենք, որ Խաբի Ալոնսոն դեղին կարտի պատճառով բաց կթողնի եզրափակիչը:

Տեսանյութը՝ այստեղ: