ՆԱՏՕ-ն չի դիտարկում Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու հնարավորությունը: Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտնել Է Լեհաստանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Մենք ռազմական օգնության մասին չենք խոսում»,-ասել Է նա, ընդգծելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չԷ: «Բայց համաշխարհային հանրակցությունը պաշտպանում Է Ուկրաինային»,-հավելել Է նա:
Ռասմուսենը հերթական անգամ հնչեցրել Է դաշինքի դիրքորոշումը, ըստ որի Ռուսաստանը պետք Է իր զորքերը հեռացնի Ուկրաինայի հետ սահմանից, եւ Մոսկվային սպառնացել Է«միջազգային հանրակցության» կողմից «ավելի ընդգրկուն ու խորը պատժամիջոցներով»:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի եւ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները չեն հաստատել Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքերի հետքաշման վերաբերյալ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը: «Մենք ոչ մի տվյալ չունենք այն բանի վերաբերյալ, որ Ուկրաինայի սահմանի երկայնքով զորքերի դիրքերը փոխվել են»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը: ՆԱՏՕ-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին սահմանային շրջանում է գտնվում ռուսական զորքերի 40-հազարանոց խմբավորումը:
Մայիսի 7-ին Պուտինը, ամփոփելով ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է. «Մեզ շարունակ ասում էին, որ անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ մեր զորքերի ներկայությունից: Մենք դրանք հետ ենք քաշել, նրանք այսօր գտնվում են ոչ թե Ուկրաինայի սահմանին, այլ այն վայրերում, որտեղ անցկացնում են իրենց կանոնավոր վարժանքները՝ զորափորձարաններում», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: