Հինգ մարդ է զոհվել, յոթը՝ հոսպիտալացվել Ռուսաստանի Կրասնոյարկսի երկրամասի Աչինսկի նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով, երեքի ճակատագիրը մնում է անհայտ: Այդ մասին հունիսի 16-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Քննչականն կոմիտեի՝ տարածաշրջանի պետական քննչական վարչության հերթապահ քննիչների բաժնի ղեկավարի տեղակալ Վիկտոր Վոլկովը:

 

«Զոհվել է հինգ մարդ, հոսպիտալացվել են յոթը, ևս երեքի ճակատագիրն առայժմ մնում է անհայտ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Հունիսի 15-ի երեկոյան գործարանի բազմաթորման սյունակաթսայում տեղի է ունեցել պայթյուն, սյունակաթսան քանդվել է, այնտեղից գազ է արտահոսել, որն սկսել է այրվել 400 քառակուսի մետր մակերեսի վրա:

 

«Աչինսկի նավթավերամշակման գործարան» բայց բաժնետիրական ընկերությունը պատկանում է Ռուսաստանի «Ռոսնեֆտ» նավթընկերությանը: