Հայաստանի ռուսական ռազմակայանի թանգարանին հարող զբոսայգում զորամիավորման հրամանատար Անդրեյ Ռուզինսկու գլխավորած պատվիրակության մասնակցությամբ կայացել Է կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս գեներալ-լետենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանի հիմնադրման արարողությունը, որը կկանգնեցվի 2,87 մետր բարձրությամբ ամբողջ հասակով, կդառնա ռազմակայանի զարդը, կնպաստի երիտասարդ սերնդի հայրենասիրության դաստիարակմանը եւ կհավերժացնի ականավոր կոնստրուկտորի հիշատակը:

 

Հուշարձանը կքանդակվի քարից՝ Մ. Կալաշնիկովի ճիշտ ուրվապատկերով, որի կողքին դրված կլինի մոտոհրաձգային զորքերը խորհրդանշող ինքնաձիգը, կոնստուկտորի ձեռքին կլինի աղավնի, որը նշանակում Է օդուժի բաղադրիչը եւ առջեւը՝ գլոբուս, որը բոլոր մարդկանց հասկանալ կտա «լավագույն զենքի նախահոր» համաշխարհային փառքի մասին: Նախագիծն իրականացվում Է զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի «Սլավյանկա» շինարարական ընկերության եւ սանկտպետերբուրգցի մեկենաս եւ հասարակական գոր ծիչ Հրաչյա Պողոսյանի օժանդակությամբ:

 

Արարարողությանը մասնակցել են ռազմակայանի հրամանատարությունը, «Սլավյանկա» շինարարական ընկերության ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության Սահմանապահ վարչության, մտավորականության, հասարակայնության ներկայացուցիչներ, զինծառայողներ: Միավորման հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով հրամանատարի օգնականը կատարել Է հուշարձանի հիմքի եւ դրա բացմանը ներկա գտնվողների օծման կարգ:

 

Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանի բացումը պլանավորված Է ընթացիկ տարվա հոկտեմբերին: