Հնդկաստանի Բիհարի արեւելյան նահանգում 21 մարդ Է զոհվել եռանիվ ծածկած մոտոցիկելտի հետ մարդատար գնացքի բախման հետեւանքով: Ինչպես հաղորդել է «Հինդու» թերթի Էլեկտրոնային տարբերակը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի լույս 19-ի գիշերը Մոթիհարի քաղաքի երկաթուղային գծանցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Զոհվածների թվում են յոթ երեխա եւ վեց կին, որոնք գտնվել են մոտոցիկլետի սայլակում:

 

Սկսվել Է պատահարի հետաքննությունը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: