ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում ոչ մեծ միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:

 

Piper PA-46 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Դենվեր քաղաքի օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ընդամենն օդանավում եղել է հինգ մարդ: Փրկվածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակն առայժմ հայտնի չէ:

 

Ողբերգության պատճառները պարզվում են, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: