Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը գտնում է, որ ուկրաինական ճգնաժամը ռազմական սպառնալիք չի կրում Կենտրոնական Եվրոպայում: Պետության ղեկավարը նման կարծիք է հայտնել Rheinische Post-ին տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին հայտնել է «Газета.Ru»-ն:

 

Գաուկը նաև նշել է, որ չի բացառում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծումը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է հարգել Ուկրաինայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

 

Բացի այդ, Գերմանիայի նախագահը նշեց, որ ներկայումս չի քննարկվում նրա՝ Ռուսաստան կատարվելիք աշխատանքային այցը:

 

Գաուկը հայտարարել է, որ Ռուսաստանում ոչ միայն իշխանություն է տեսնում, այլև նրանց, ովքեր կառվարում են այդ իշխանությունը: «Նրանց ճակատագիրը իմ Կրեմլի հասցեին ուղղված քննադատության պատճառն է»,-ասել է պետության ղեկավարը: