ԱՄՆ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Անկարա , որպեսզի համոզի Թուրքիային միանալ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ ձևավորված կոալիցիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական TRT Haber-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Ջեն Պսակին:
Նա տեղեկացրել է, որ Թուրքիա կայցելեն թոշակառու գեներալ Ջոն Ալենը և ԱՄՆ պետդեպի խորհրդականի օգնական Բրեթ ՄքԳուրքը:
Պսակին ընդգծել է, որ Թուրքիան իսլամիստական կազմակերպության կողմից ամենաշատը տուժած պետություններից է, հետևաբար նա պետք է միանա իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարին: