«Զվարթնոցում» 2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերի թվի աճն այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ:

 

Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ, ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: