Վերջին օրերին Իտալիայի Ջենովա քաղաքում տեղացած հորդառատ անձրեւները սաստիկ հեղեղման պատճառ են դարձել, որի հետեւանքով զոհվել Է մեկ մարդ, քաղաքի մի քանի շրջաններ մնացել են առանց Էլեկտրականության, իսկ շատ շենքերի ստորին հարկերն ու նկուղները ջրով են լցվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հաղորդել Է La Stampa թերթը:

 

Քաղաքի փողոցները վերածվել են ցեխի գետերի, որոնցում լողում են աղբն ու ավելի վաղ կայանված ավտոմոբիլները: Ստեղծված իրավիճակի պատճառով Ջենովայի իշխանությունները փակել են ավտոմայրուղու ելքերը եւ ավտոսիրողներին կոչ են անում ձեռնպահ մնալ ավտոմեքենաներով ուղեւորություններից, քանի որ օրվա ընթացքում սպասվում են նոր տեղատարափ անձրեւներ:

 

Ամբողջ գիշերվա ընթացքում կարաբիներները, ոստիկանները եւ հրշեջներն օգնություն են ցույց տվել բնակչությանը, շատ ընտանիքներ տարահանվել են իրենց տներից:

 

La Stampa-ն նշում Է, որ հոկտեմբերի 10-ին փակ կլինեն բոլոր դպրոցները, համալսարանները եւ շուկաները, քանի որ նոր հեղեղումների սպառնալիքը պահպանվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: