Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 30-ին շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատաքննության ժամանակ ամբաստանյալները կրկին հակասական ցուցմունքներ են տվել։ Մասնավորապես, Դիլհամ Ասկերովը, ով նախորդ ցուցմունքում նշել էր, թե ԼՂՀ սահմանը հատել էր Շահումյանի շրջանում թաքցված ոսկին գտնելու նպատակով, այսօր ասել է, որ մինչ Քարվաճառի մոտակայք հասնելն է հասկացել, որ թաքցված ոսկու մասին պատմությունը հորիված է։ Այնուամենայնիվ, նա խմբի հետ շարունակել է ճանապարհը Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրերով՝ ընթացքում տեսանկարահանումներ կատարելով խմբի սպանված անդամ Հասան Հասանովի տեսախցիկով։

 

Ասկերովի ցուցմունքի համաձայն՝ ինքը տեսանկարահանել է Հասանովի տեսախցիկով, քանի որ իր տեսախցիկն անսարքություն ուներ, որը, ըստ նրա, Հասանովն էր միտումնավոր փչացրել։ Մանրամասնելով' Ասկերովը հայտնել է, որ ինքը նկարահանումները կատարում էր միայն իր համար՝ցանկանալով դրանք Ադրբեջանում ցուցադրել հասարակության լայն խավերին, իսկ Հասանովը, ով ինչ-ինչ պատճառներով ցանկացել է գաղտնի պահել և սեփական հայեցողությամբ տնօրինել այդ նկարահանումները, վնասել է Ասկերովի տեսախցիկը, որպեսզի նկարահանումները կատարվեն միայն իր տեսախցիկով։ «Ոսկի որոնողներ ը» տեսախցիկով նկարահանել են հայկական բնակավայրեր, զինտեխնիկա, զինվորականների և այն ամենը, ինչի ականատես են եղել ԼՂՀ սահմանն անցնելուց հետո ամբողջ ճանապարհի ընթացքում։ Նախորդ ցուցմունքներից մեկում էլ Ասկերովը հայտնել էր, թե տեսախցիկները վերցրել էին միայն ոսկու գտնվելու վայրը նկարահանելու համար:

 

Անդրադառնալով Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի հետ հանդիպման ու սպանության մանրամասներին' Ասկերովը պնդել է իր նախորդ ցուցմունքն այն մասին, որ ինքը պատանուն հանդիպել է ավելի ուշ, կեռասի ծառի մոտ, երբ նա՝ պատանին, Շ. Գուլիևի և Հ. Հասանովի հետ էր գտնվում: Գուլիևն էլ պնդել է, որ կեռասի ծառին իրենք պատանու հետ մոտեցել են ամբողջ խմբով, իսկ Սմբատ Ցականյանին երեքով հանդիպել են ճանապարհի վրա։

 

Հակասական են եղել նաև երկու ամբաստանյալների ցուցմունքները պատանու սպանության մանրամասների վերաբերյալ։ Մասնավորապես, Ասկերովի խոսքով, ինքը մի որոշ ժամանակ անց բաժանվելուց հետո Գուլիևին և Հասանովին կրկին հանդիպել է առանց պատանու ուղեկցության և ի պատասխան իր հարցի, թե ուր է պատանին, Հասանովն ասել է, որ նա իրեն վատ էր զգում և թողել են ճանապարհին։

 

Շ. Գուլիևն էլ պատմել է, որ Սմբատ Ցականյանը մինչև վերջ իրենց հետ է եղել։ Երբ բոլորը միասին էին՝ Հասանովն ու Ասկերովն առանձին ինչ-որ խոսակցություն են սկսել՝ պահանջելով, որ չլսի այն։ Գուլիևը հավաստիացրել է, որ նրանցից մի քանի քայլ հեռանալուց հետո ինքնաձիգի կրակահերթ է լսել և, շրջվելով, տեսել նրանցից մի փոքր հեռու ընկած պատանուն, ապա՝ մոտենալով, տեսել է, որ նա արդեն մահացած է։ Գուլիևի ներկայացմամբ, այդ պահին նկատել է նաև, որ Հասանովը կանգնած է եղել ինքնաձիգն ուսից կախ, իսկ պպզած դիրքում գտնվող Ասկերովի ծնկին դրված ինքնաձիգի փողն ուղղված է եղե լ դեպի պատանին։

 

Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը( ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելովԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանիվարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 

Կազմակերպված հանցավոր խմբի' ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-իսահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինվածդիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծ վել:

 

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվելեն: