ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեսակապի օգնությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը եւ միջազգային այլ հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը, խորհրդակցությունը տեղի կունենա դռնփակ:

 

Հինգ երկրների ղեկավարները կքննարկեն «միջազգային հանրակցության պատասխանը Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության համաճարակին, կոալիցիայի ջանքերը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաեւ միջազգային այն ջանքերը, որոնք նպատակ ունեն Ռուսաստանին հարկադրել կատարելու իր պարտավորությունները Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ Մինսկի համաձայնություններին համապատասխան», հաղորդել է ՏԱՍՍ-ը: