Դոնեցկում Զասյադկոյի անվան հանքավայրի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, հաղորդում է Reuters-ը:

 

«Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է ավելի քան 30 մարդ: Փրկարարները չեն կարող գնալ դեպքի վայր, թունավոր գազի պատճառով»,- հայտարարել է ԴԺՀ-ի հանքարդյունաբերության ստուգումների նախագահ Վլադիմիր Ցիմբալենկոն:

 

Վթարի ընթացքում հանքավայրում եղել է 207 հանքագործ:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 73 հանքագործ արգելափակված է մնացել: