Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում 7:1 հաշվով առավելության հասավ «Պադերբորնի» նկատմամբ:

21-րդ րոպեին հյուրերը Սրջան Լակիչի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը: 4 րոպե անց Գոնսալո Կաստրոյի փոխանցման արդյունքում Ադրիան Ռամոսը հավասարեցրեց հաշիվը: 30-րդ րոպեին Կաստրոն դարձավ նաև գոլի հեղինակ, իսկ փոխանցումը կատարեց Ռամոսը:

43-րդ րոպեին Կաստրոյի հերթական արդյունավետ խաղի արդյունքում Սինձի Կագավան հաշիվը դարձրեց 3:1:

Թիմերը հենց այս հաշվով էլ գնացին ընդմիջման:

Հանդիպման 55-րդ րոպեին Իլքայ Գյունդողանն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը, 58-րդ րոպեին` Գոնսալո Կաստրոն դարձավ դուբլի հեղինակ: Խաղի 87-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի արդյուանվետ խաղի արդյունքում Պիշչեկը հաշիվը դարձրեց 6:1, իսկ երկու րոպե անց Մխիթարյանը վերջակետ դրեց հանդիպմանը` բաց չթողնելով գոլ խփելու իր հնարավորությունը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և մասնացեց ողջ խաղին: