Փետրվարի 16-ը Հայաստանում քարոզչության վերջին օրն է: Ինչպե՞ս են այն անցկացնելու նախագահի թեկնածուները:
Գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում կհանդիպի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ընտրողներին:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչության վերջին օրը' ժամը 17-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մեծ դահլիճում հանդիպում ունի ընտրողների հետ:
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը մտադիր է օրն անցկացնել Տավուշի մարզում:
«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը ժամը 17:30-ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը օրն կանցկացնի նախորդների պես' Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ շարունակելով հացադուլը:
Էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը քարոզարշավը կավարտի մամուլի ասուլիսով:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւս ասուլիս կհրավիրի, որի ընթացքում տեղեկանք է ներկայացնելու, թե որքան իրական ընտրող կա Հայաստանում:
Իսկ կիրակին Հայաստանում «լռության օր է», երբ արգելվում է քարոզարշավը: