ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել հետ, նրանք քննարկել են վերջերս Գերմանիայում կատարված հարձակումները, նրանց զրույցի թեմաներից մեկն է դարձել նաեւ Մինսկի համաձայնությունների իրականացումը: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում է:

 

Վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ Օբաման «ամերիկացի ժողովրդի անունից ցավակցություններ է հայտնել» այդ «դաժան գրոհների» հետեւանքով մարդկանց մահվան կապակությամբ: «Նախագահը Գերմանիային առաջարկել է Միացյալ Նահանգների կառավարության կողմից այդ հարձակումների հետաքննության լիակատար աջակցություն»,- հավելել են Սպիտակ տանը:

 

Բացի դրանից, նախագահը եւ կանցլերը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ հավաստել Ուկրաինայի արեւելքում բռնության անհապաղ երկարատեւ դադարեցման, ինչպես նաեւ Մինսկի համաձայնությունների լիակատար եւ շուտափույթ իրականացման կարեւորությունը,- նշել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: